«Ռեալ»-ը 280 մլն եվրո կառաջարկի Մբապեի համար

Ֆրանսիացի հարձակվողի տեղափոխությամբ հետաքրքրված են և՛ «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, և՛ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը

France Football-ի տվյալների` Մադրիդի «Ռեալ»-ը մտադիր է մոտ ժամանակներս ակտիվ բանակցությունններ սկսել Մբապեի տրանսֆերի շուրջ և առաջարկել 280 մլն եվրո, վերջինիս ձեռք բերելու համար:

Ֆրանսիացի հարձակվողի տեղափոխությամբ հետաքրքրված են և՛ «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, և՛ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:

Նշվում է, որ Մբապեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լինելու է մադրիդյան ակումբի տրանսֆերային գլխավոր նպատակը: