Հայաստանի տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը:
Աս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է նաև «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2018 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 70 միավոր՝ 2018 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչը:
60 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:
55-ական միավոր են հավաքել Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը և «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը: Այս երկուսից առաջին տեղի ձայներն ավելի շատ եղել են Բիչախչյանի անվան դիմաց, որն էլ հայտնվել է երրորդ հորիզոնականում։
0Comments