Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում փոփոխություններ են տեղի ունեցել:
Հայաստանի ազգային թիմի դարպասապահ Արսեն Բեգլարյանը չի մեկնի Բոսնիա և Հերցեգովինա վնասվածքի պատճառով: Յուրա Մովսիսյանն ընդգրկված է ընդհանուր հայտացուցակում, բայց չի մասնակցի հանդիպմանը:
Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ընտրանին ընդգրկված է J խմբում, որտեղ կմրցի Իտալիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Ֆինլանդիայի, Հունաստանի և Լիխտենշտեյնի թիմերի հետ: Առաջին հանդիպումը Արմեն Գյուլբուդաղյանցի սաները կանցկացնեն մարտի 23-ին Սարաևոյում` հյուրընկալվելով Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականին: Այնուհետև` մարտի 26-ին, Երևանում ուժերը կչափեն Ֆինլանդիայի ընտրանու հետ:
0Comments