Փաշինյանի հրաժարականը պահանջողի եղբայրը նշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար

Մանրամասներ
քպ

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել նախկին փոխթաղապետ ՔՊ-ական Սերոբ Սարգսյանը:

Irakanum.am–ը գրում է, որ նա «իրականում ոչ միայն մոլի ՔՊ–ական է, այլև հասցրել է աչքի ընկնել սկանդալային պահվածքով»։

«Մասնավորապես Սարգսյանը զոհված զինվորիների ծնողները, երբ 2022 թվականին բողոքի երթ էին անում նրանց «փնթիներ» էր անվանել։ Այդ ժամանակ նա նույն վարչական շրջանի փոխթաղապետն էր։ Շարքային ՔՊ–ականին հարիր ոճով նա «կռուտիտ» արեց, թե նման բան չի ասել, և ավելին դատական հայց ներկայացրեց ընդդեմ այդ հրապարակումն արած լրագրող Լիա Սարգսյանի։ Բայց դատարան եկած ծնողները ցուցմունք տվեցին, որ նման բան ասել է, եւ դատարանը մերժեց նրա հայցը:

Այս ամենից զատ ՔՊ–ական Սերոբ Սարգսյանը նաև Դաշնակցական Գոռ Սարգսյանի եղբայրն է։ Վերջինս էլ պակաս «հայտնի» չէ, ոչ միայն ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի փեսան է, այլև՝ գյումրեցի պապիկների ծեծի գործով անցնող»,– գրել է կայքը։