NEWS.am-ը տեղեկություններով՝ ՆԳՆ ոստիկանությունը հետախուզում է հայտարարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի և նրա թիկնապահներին հայտնաբերելու ուղղությամբ։
Ավելի վաղ «Makaryan News» տելեգրամ ալիքում հրապարակում էր արվել, որ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Նվեր Ծառուկյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել՝ վիճաբանությունն առաջացել է խաղատան աշխատակիցների և Նվեր Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև, որը վերածվել է ծեծկռտուքի, հնչել է կրակոց կամ կրակոցներ։
Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ դեպքի առնչությամբ կա նախաձեռնված քրեական վարույթ և 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։
0Comments