Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 6-ին այցելել է Ստեփանակերտում կառուցվող նոր բնակելի շենքերի շինհարթակ և ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքներին։
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, նախագահը երախտագիտություն է հայտնել բարերար Վիտալի Գրիգորյանցին՝ ծրագրերի իրականացման գործում ունեցած ակտիվ մասնակցության համար՝ համարելով այն Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման արդյունավետ ձևերից մեկը։
0Comments