Այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը մտադիր է դառնալ ԵՊՀ ռեկտոր: Ավելի ուշ Հովհաննիսյանը հայտարարեց, որ այս մասին նման թեմա չի քննարկվում: Պատգամավորների այս հեռակա բանավեճը, տեղի ունեցավ փոխադարձ կոչերով, հորդորներով և այլն:
Բանավեճը, որը հավանաբար շարունակություն է ունենալու, այսօր ավարտվեց Էդմոն Մարուքյանի ելույթով: ԱԺ ամբիոնից ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ Հովհաննիսյանը, լինելով իշխանության գործող պատգամավոր, շարունակում է մնալ ԵՊՀ խորհրդի անդամ, ինչն արդեն խնդիր է: Մարուքյանի խոսքերով, նախորդ իշխանությունների ժամանակ քննադատվում էր խորհուրդների քաղաքականացված լինելը, սակայն հիմա նույնն է արվում. «Որ դուք խորհդրի անդամ եք, արդեն իսկ շահերի բախման մեջ եք: Դուք ընրել եք Ձեզ համար ցանկալի մարդու»:
ԼՀԿ-ական պատգամավոր նշեց, որ առնվազն անբարոյական է ԱԺ ամբիոնից իրենց Քոչարյանի գրասենյակներով վախեցնելը. «Կրկնում եմ, շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ դա: Ձեր խոսքը կշտկեք, լսեցի՞ր ինչ եմ ասում»:
Մարուքյանը հայտարարեց, որ բուհերը պետք է ապաքաղաքականցվեն, սակայն իշխանությունները գործով դա չեն անում, շարունակում են անել այն, ինչ անում են ՀՀԿ-ականներն ու ՀՅԴ-ականները: Նա նաև նշեց, որ ԵՊՀ ժամանակավոր պաշտոնակատար են ընտրել մի մարդու, ով հեղափոխության ժամանակ դուռ է փակել:
Հիշեցնենք, որ այսօր ԵՊՀ խորհուրդը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրեց Գեղամ Գևորգյանին, ում համար պատասխանատվությունը, Մարուքյանի խոսքերով, կրելու է իշխանությունը:
0Comments