«Ռոման» Իտալիայի առաջնության 12-րդ տուրում «Բոլոնիայից» կրած պարտությունից հետո հայտարարել է Իվան Յուրիչին ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։
«Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Իվան Յուրիչին նախորդ մի քանի շաբաթների լարված աշխատանքի համար։ Նա մեծագույն պրոֆեսիոնալիզմով գործում էր բարդ պայմաններում, եւ մենք շնորհակալ ենք դրա համար։ Յուրիչին մաղթում ենք լավագույնը։
Նոր մարզիչի մասին հայտարարություն կլինի առաջիկա օրերին»,- նշվում է հռոմեական ակումբի հայտարարությունում։
Sky Sport Italia-ն հայտնում է, որ «Ռոման» կարող է գլխավորել Ռոբերտո Մանչինին, ով հոկտեմբերի վերջին հեռացվեց Սաուդյան Արաբիայի հավաքականից։
0Comments