Արման Ծառուկյանը մենամարտի չեղարկումից հետո գրառում է կատարել

Մանրամասներ
Արման Ծառուկյան

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը սոցիալական ցանցերում գրառում է կատարել Իսլամ Մախաչևի դեմ մենամարտը չեղարկելուց հետո։

«Ցավով պետք է տեղեկացնեմ, որ UFC 311-ից մեջքի վնասվածքի պատճառով դուրս գալու լուրը ճիշտ է։

Սա իմ մարտական կարիերայի ամենադժվար որոշումն էր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել UFC-ին՝ ըմբռնման համար, և ես անհամբերությամբ սպասում եմ իմ առաջին UFC չեմպիոնական մենամարտին ապագայում։

Շնորհակալություն բոլորիդ աջակցության համար»,- գրել է Ծառուկյանն instagram-ի իր էջում։

UFC 311-ի շրջանակում Իսլամ Մախաչևը կմենամարտի Ռենատո Մոյկանոյի հետ։

Աղբյուրը`ArmSport.am