Միգրանտների տեղաշարժը Ռուսաստանում պետք է վերահսկվի․ Մեդվեդև

Մանրամասներ
մեդվեդև

Ռուսաստան միգրանտների մուտքի, երկրում ներսում նրանց տեղաշարժի, երկրից դուրս գալու բոլոր դեպքերը պետք է պետական ​​խիստ հսկողության տակ լինեն, հայտարարել է ՌԴ  Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Միգրանտների կողմից մեր երկիր մուտքի, երկրի ներսում տեղաշարժի, երկրից  ելքի բոլոր դեպքերը պետք է դրվեն պետական ​​խիստ վերահսկողության տակ՝ առանց բացառությունների»,- սոցցանցի իր էջում գրել է Մեդվեդևը՝ հավելելով, որ միգրանգների տեղաշարժը պետք է հսկվի նորագույն և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։