Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում տեխնիկական պատճառներով շտապ վայրէջք կատարած UTair ավիաընկերության Սանկտ Պետերբուրգ-Սամարկանդ չվերթի ուղևորներն ու անձնակազմը չեն տուժել։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Չվերթում աշխատել է կայունացուցիչը՝ ելնելով անվտանգության շահերից, և հրամանատարը որոշել է վայրէջք կատարել «Վնուկովոյում»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ինքնաթիռը նորմալ վայրէջք է կատարել։ Ավիաընկերությունը հավելել է, որ ուղևորներից կամ անձնակազմից ոչ ոք չի տուժել։ Թռիչքի համար պատրաստվել է պահեստային ինքնաթիռ։
0Comments