Երևանի և Բաքվի միջև անկլավների վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ այս պահին չկան։ Ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը․ «Սահմանազատման հանձնաժողովներին ժամանակ է պետք այս հարցը քննարկելու համար։ |
Չեմ կարծում, թե երկու երկրները պատրաստ են այս պահին այդ հարցը քննարկել։ Դա կքննարկվի հետագա բանակցությունների ընթացքում»,- ասաց նա։
Անդրադառնալով հարցին, թե հաջորդիվ ո՞ր հատվածում է լինելու սահմանազատումը, նախարարը պատասխանեց․ «Ես այս փուլում ի շահ սահմանազատման գործընթացի և աստիճանական կայունացման, ավելի պակաս հակասությունների բերող կամ սրող տեղից կշարունակեի սահմանազատումը, բայց դա հանձնաժողովների որոշելիքն է»,- նշեց Միրզոյանը։
0Comments