«Ադրբեջանը հարձակողական զինատեսակներ է ձեռք բերում, Հայաստանը ևս ձեռք է բերում զինատեսակներ` անհամեմատ ավելի համեստ քանակով, անհամեմատ ավելի համեստ ֆինանսով»,- ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Մենք քանիցս տեսել ենք, որ Ադրբեջանի ձեռք բերած զենքը կիրառվում է ՀՀ-ի դեմ, ՀՀ տարածքային ամբողջականության խախտման ուղղությամբ։ |
Այդ պատճառով նաև մենք Ադրբեջանին առաջարկել ենք ստեղծել սպառազինությունների վերահսկման համատեղ մեխանիզմ։ Ինչպես հայկական կողմի շատ կառուցողական առաջարկներ, այնպես էլ սա, մինչ այս պահը Ադրբեջանի կողմից մնացել է անպատասխան»,- ասաց Արարատ Միրզոյանը։
«Մենք սպառազինություն ձեռք ենք բերում պաշտպանության նպատակով և, բնականաբար, ձեռք բերված սպառազինությունը չենք պատրաստվում վերադարձնել»,- հավելեց Միրզոյանը:
0Comments