Վիճակն այնքան է վատանալու, որ ժողովուրդը փորձառու ուժերի դուռը ծեծելու է, ասի՝ եկեք. Արտակ Զաքարյան

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Այդպես չի, որ Փաշինյանը չի տալիս, Փաշինյանը ինքն է խոստացել այդ միջանցքը, ինքն է ստորագրել նոյեմբերի 9-ը, որտեղ կար ռուսական վերահսկողության տակ ճանապարհ, կոմունիկացիա, ոչ թե միջանցք։ NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը պատասխանելով հարցին՝ արդյոք Ալիևին չի հաջողվի խաղաղ պայմաններում Փաշինյանից ստանալ այն, ինչ ուզում է։

«Դրանից էլ է հրաժարվել, բայց ինքն է ստորագրել: Իր պատճառով Արցախը կորցրեցինք, որովհետև հենց այդ նոյեմբերի ինից հրաժարվեց, մյուսներն էլ հրաժարվեցին մյուս իրենց պարտավորություններից:

Պատերազմի հավանականությունը երկրաչափական պրոգրեսիայով աճել է։ Այսօր պիկին է արդեն մոտենում։ Ընդամենը, երկու-երեք ամիս առաջ կար այդ հավանականությունը, բայց շատ մեծ չէր։

Վիճակն այնքան է վատանալու, որ ժողովուրդը փորձառու ուժերի դուռը ծեծելու է, ասի՝ եկեք»,-ասաց նա: