Մեղրիում վերականգնում են միջնադարյան հիմքի վրա կանգնած եկեղեցիները

Մանրամասներ
մեղրի

Սուրբ Հովհաննես վանական համալիրի պեղումների ժամանակ հայտնաբերվել են XII-XIII դարերի շարականների (եկեղեցական երգեր) և եկեղեցական սպասքի բեկորներ:

Այս մասին  SputnikARM-ին ասել է Մեղրիի հոգեւոր հովիվ Ռաֆայել քահանա Խաչիկյանը։

«Քաղաքում կա 4 եկեղեցի։ Հայկական մյուս եկեղեցիներից դրանք տարբերվում են նաև նրանով, որ կառուցվել են ոչ թե սրբատաշ քարից, այլ ջրի հոսքով հղկված գետաքարից»,- նշել է նա։