Ինչքան էլ որ քաղաքական դաշտի նիկոլական հատվածը կեղծ քաղաքական կերպարներով փորձեն խաղաղությունից խոսել, ասել՝ հեսա մոտեցել ենք խաղաղությանը, 17 կետից 15-ը համաձայնացրել ենք, հեսա այս չորս գյուղը տանք, լավ կլինի, Արցախը տվեցինք, շատ լավ է լինելու, միևնույնն է, այդ հիմարությունները որևէ կապ չունեն քաղաքական իրական գործընթացների հետ, դրանք ուղիղ դավաճանություն են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«Խաղաղություն բոլորն են ուզում, բայց մարդկանց մեծ մասը չի հասկանում, որ սա խաղաղության ճանապարհ չի, սա հաջորդ պատերազմի ճանապարհն է։ Ըստ էության, Նիկոլը արդեն մեծ ու փոքր, կարճ ու երկար 4 պատերազմներ ունեցել է իր «քաղաքականության» պատճառով, հիմա հինգերորդին է արդեն պատրաստվում: Եվ այդ ամբողջի անունը խաղաղություն է դնում։ Սա աբսուրդ է։
Քանի որ Հայաստանը քաղաքականության տեսանկյունից չունի իշխանություն, Հայաստանի հետ ինչպես կուզեն, կվարվեն։ Պատերազմի հավանականությունը երկրաչափական պրոգրեսիայով աճել է։ Այսօր պիկին է արդեն մոտենում։ Ընդամենը, երկու-երեք ամիս առաջ կար այդ հավանականությունը, բայց շատ մեծ չէր։ Քանի որ Հայաստանը չունի իշխանություն, Հայաստանում ու Հայաստանի շուրջ պատերազմի հավանականությունը մեծանալը, նվազելը կախված է մեր շուրջ տեղի ունեցող զարգացումներից»,-ասաց նա:
Հարցին՝ արդյոք Ալիևին չի հաջողվի խաղաղ պայմաններում Փաշինյանից ստանալ այն, ինչ ուզում է, Զաքարյանը պատասխանեց. «Այդպես չի, որ Փաշինյանը չի տալիս: Փաշինյանը ինքն է խոստացել այդ միջանցքը, ինքն է ստորագրել նոյեմբերի 9-ը, որտեղ կար ռուսական վերահսկողության տակ ճանապարհ, կոմունիկացիա, ոչ թե միջանցք: Դրանից էլ է հրաժարվել, բայց ինքն է ստորագրել: Իր պատճառով Արցախը կորցրեցինք, որովհետև հենց այդ նոյեմբերի ինից հրաժարվեց, մյուսներն էլ հրաժարվեցին մյուս իրենց պարտավորություններից»:
0Comments