Երբեք չէի սպասի, որ Հայաստանում դրան այլ կերպ կվերաբերվեն. Զախարովան՝ ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի խոսքերի մասին

Մանրամասները՝ տեսանյութում
զախարովա նիկոլ

Այսօր՝ փետրվարի 6-ին, ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին սկանդալային հայտարարությունները։

«Գիտեք, անկեղծ խոսենք, ես իսկապես երբեք չէի սպասում, որ այս հարցին կվերաբերվեն այլ կերպ, քան թե՛ Հայաստանի պետության, թե՛ Հայաստանի ժողովրդի, թե՛ հայերի՝ որպես էթնիկ խմբի պատմականորեն հաստատված բացարձակ կոնսենսուսային դիրքորոշումը։ Երբեք չէի մտածի, որ տարիներ շարունակ տառապանքով ձեռք բերված, ձևավորված այս համախմբված դիրքորոշումը բուն հայ հասարակության ներսից կենթարկվի ինչ-որ փոփոխության։ Դե, տեսեք, թե ինչ հայտարարություններ ենք մենք լսում վերջին շրջանում։ Խոսքս հիմա Դավոսի հայտարարությունների մասին է։ Բայց դարձյալ ասեմ, այս հարցը մեզ չպետք է ուղղվեր: 

Մեր երկիրը, մեր դիրքորոշումը ձևակերպված է Պետդումայի համապատասխան հայտարարության մեջ, որը պարբերաբար առաջ ենք քաշում, որը դուք գիտեք, մենք այն մեջբերում ենք»,- նշել է Մարիա Զախարովան։

Նա հավելել է, որ իրեն թույլ է տալիս անձնական գնահատական ​​տալ Դավոսում հնչած մեջբերումների վերաբերյալ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ այդ հարցում Մոսկվայի դիրքորոշումը ձևակերպված է և փոփոխության չի ենթարկվել: