Այժմ մենք փորձում ենք պետականության, անկախության գաղափարները մոտեցնել մեր ժողովրդին: Այս մասին, փետրվարի 5-ին, Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովի շրջանակներում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երկու տարբեր բաներ են՝ լինել կայսրության քաղաքացիներ և լինել անկախ ժողովրդավարական երկրի քաղաքացիներ, և Հայաստանը երկար ժամանակ մի քանի դար անկախ պետություն չի ունեցել, իսկ 30 տարի առաջ մենք սկսել ենք ստեղծել մեր անկախությունը և մեր ժողովրդավարությունը կայուն և ինստիտուցիոնալ դարձնելու գործընթացում ենք:
Մենք ձգտում ենք ժողովրդավարության, ինչը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունը Հայաստանում մեծ ապագա ունի»,-ասաց նա:
0Comments