Հայաստանի ղեկավարության հայտարարությունները Ռուսաստանին ստիպում են մտածել. Լավրով

Մանրամասներ
Լավրով

Հայաստանի ղեկավարության հայտարարությունները Ռուսաստանին ստիպում են մտածել, թե ինչպես դրանք հաշվի առնել իր իսկ գործնական քայլերում։ Անթալիայում լրագրողներին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարն ասել է, որ չի կարող հաստատել հաղորդագրությունները Երեւանի օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության նպատակահարմարության քննարկման մասին։

Նա նաև ասել է, որ Բաքվի և Երևանի հարաբերություններում առաջընթացը կախված կլինի նրանից, թե որքան ազնվորեն կկատարվեն եռակողմ պայմանավորվածությունները։ Լավրովի խոսքով՝ Բաքուն զրույցներում հաստատում է այդ պատրաստակամությունը։