Պարզվել է «Արբատ» գումարտակի հիմնադրին պայթեցրած մահապարտ-ահաբեկչի ինքնությունը

Մանրամասներ
ռդ

«Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանին պայթեցրած մահապարտ-ահաբեկիչը Հայաստանի քաղաքացի է։ Այս մասին, Լուրերի փոխանցմամբ, հայտնում է Mash Telegram ալիքը։

Տղամարդը 45 տարեկան է եղել։ Նա նախկինում քրեական անցյալ է ունեցել, պարզաբանում է «112» Telegram ալիքը։ Մահապարտ-ահաբեկիչը մուգ շորերով է եղել, ճաղատ և շագանակագույն աչքերով։ Նրա ոտքին սրի դաջվածք է եղել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա սպասել է Սարգսյանին և գործի է դրել իրեն ամրակցված ռումբը։ Անվտանգության ուժերը կարծում են, որ պայթուցիկ սարքը պատրաստվել է MON-50 ականի միջոցով։