Զելենսկին իրավունք չունի մասնակցել բանակցություններին․ Պեսկով

Մանրամասներ
պուտին պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների մասնակիցների կազմը դեռ չէ քննարկվել, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Առայժմ ելնում ենք նրանից, որ Ուկրաինայի նախագահը նման բանակցությունների իրավունք չունի։ Ուստի մասնակիցների հնարավոր կազմի մասին խոսելը դեռ վաղ է»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերին Ուկրաինայի նախագահը հրամանագիր է ստորագրել, որն արգելում է բանակցությունները Ռուսաստանի հետ, քանի դեռ նրա նախագահը Վլադիմիր Պուտինն է։

Ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ ակնկալում է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների սկիզբ՝ Մոսկվայի, ինչպես նաև Բրյուսելի, Վաշինգթոնի և Կիևի մասնակցությամբ։