Արտահանվող կաթնամթերքի հումքը պետք է լինի բացառապես տեղական. ՍԱՏՄ

Մանրամասներ
կաթ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանն ընդունել է կաթնամթերք արտադրող մի շարք գործարարների, որոնց արտադրանքը իրացվում է ոչ միայն Հայաստանում այլև արտահանվում է արտերկիր, մանավորապես՝ Ռուսաստանի Դաշնություն: Քննարկվել են Ռուսաստան կաթնամթերք արտահանելու հետ կապված առկա խնդիրները, կարևորվել է հումքի հետագծելիության համակարգի ներդրման հարցը։

Տեսչական մարմնից հայտնում են, որ Ա. Դանիելյանը  խոսել է արտադրատեսակի պատրաստման համար անհրաժեշտ հումքին ներկայացվող պահանջների մասին՝ հստակեցնելով. արտահանվող կաթնամթերքը պետք է լինի բացառապես տեղական:

«Արտահանվող կաթնամթերքի յուրաքանչյուր խմբաքանակի համար անհրաժետ է ապահովել հետագծելիություն, որի ժամանակ հստակ ապացուցելի կլինի օգտագործված հումքի հայկական ծագումը», - նշել է Արմեն Դանիելյանը:

Տնտեսավարողները վստահեցրել են, որ օգտագործում են միայն տեղական կաթ և պատրաստ են ներկայացնել հետագծելի տեղեկատվություն: Նրանք նաև բարձրաձայնել են իրենց խնդիրները՝ նշելով, որ արտահանման այլ ուղղություներ բացելու համար ունեն Տեսչական մարմնի օգնության կարիքը: