Ռուսաստանը դիտարկում է Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները՝ որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի գագաթնաժողովի հնարավոր հանդիպման վայր: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով «բանակցությունների ընթացքին ծանոթ ռուսական աղբյուրներին»։
Ռուս բարձրաստիճան պաշտոնյաները վերջին շաբաթներին այցելել են Սաուդյան Արաբիա և ԱՄԷ՝ նախապատրաստվելով հնարավոր բանակցություններին, հայտնել են գործակալության աղբյուրները:
Աղբյուրներից մեկը հայտնել է նաև, որ Մոսկվայում այդ գաղափարին որոշակի հակազդեցություն կա այս երկրների հետ Վաշինգտոնի «սերտ ռազմական կապերի» պատճառով։
Reuters-ը նշում է, որ և՛ Պուտինը, և՛ Թրամփը բարեկամական հարաբերություններ են հաստատել Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի ղեկավարների հետ։
0Comments