Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի տրանսպորտի նախարար Ջո Հեյլենը ներողություն է խնդրել իր նախարարական վարորդին օգտագործելու համար՝ Ավստրալիայի օրվա առթիվ իրեն և իր մի քանի ընկերներին երեք ժամ տևողությամբ լանչի տանելու և հետ բերելու համար, ինչը 750 դոլար է արժեցել, գրում է The Guardian-ը։
«Ես սխալ որոշում եմ կայացրել»,- ասել է Հեյլենը կիրակի օրը՝ ներողություն խնդրելով և հաստատելով, որ կվերադարձնի գումարը Հանթեր-Վելլի 13 ժամ տևած 446 կմ ուղևորության գումարը: Հարցին, թե ինչու նա պարզապես Uber չի պատվիրել, նախարարը լրագրողներին ասել է. «Հետ նայելով հասկանում եմ, որ պետք է այդպես անեի»:
Ավտոմեքենայի գրանցամատյանում նշված է, որ հունվարի 25-ին ուղևորությունը սկսվել է առավոտյան ժամը 8-ին և ավարտվել տեղական ժամանակով 20:50-ին և նշված է որպես «աշխատանքային ուղևորություն՝ աշխատանքային օրվա ընթացքում»:
Հաղորդվում է, որ նախարարական մեքենան եկել է Սիդնեյից, որպեսզի վերցնի Հեյլենին Քեյվզ-Բիչի իր հանգստյան տնից, որը քաղաքից գրեթե 100 կմ հեռու է գտնվում: Այնուհետև նրան և ևս հինգ մարդու, ներառյալ մտերիմ ընկերուհուն, տեղափոխել է Պոկոլբինի Brokenwood Wines ռեստորան: Ավելի ուշ մեքենան նրանց հետ է բերել Քեյվզ-Բիչ, որից հետո վարորդը վերադարձել է Սիդնեյ:
Համաձայն Նոր Հարավային Ուելսի կանոնների, պետական տրանսպորտային միջոցները և վարորդները կարող են օգտագործվել մասնավոր նպատակներով:
Սակայն կոալիցիան Հեյլենին կոչ է արել հրաժարական տալ, իսկ վարչապետ Քրիս Մինսին` հեռացնել նրան:
Մինսն, իր հերթին, հայտարարել է, որ մասնավոր ճաշկերույթի համար վարորդին օգտագործելը «ակնհայտորեն անընդունելի է»:
0Comments