Ամոթ Ավինյանին, ամոթ մեր կառավարությանը, տրոլեյբուսը 50 դրամից միանգամից դարձրել են 150 դրամ. քաղաքացիները դժգոհ են

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Տրանսպորտի թանկացան դեմ բոյկոտին մասնակցող քաղաքացին NEWS.am-ին պատմեց, որ մետրոյում 100 դրամ է վճարել այսօր, քանի որ հրաժարվել է 150 դրամ վճարել մեկ ուղետոմսի համար:

«Էս ժողովուրդը իրոք շատ մեղք են, ես 100 դրամ եմ տվել, ինձ մետրոյի չեկ են տվել, կռիվ եմ արել, որ տան ու ժողովրդին էլ ասել եմ՝ 2, 3 անգամ կարող եք օգտվել: Լավ մետրոն ինչի՞ են սարքել 150, լավ ավտոբուսը հասկացանք, բա մետրո՞ն, տրոլեյբուսը: Շատ սխալ բան են անում ժողոբրդի համար, ուզում են էնպես անեն, որ ժողովուրդը գնա: Էսօր լսել եմ, որ Ավինյանը ասել է՝ տրանսպորտի գինը չի փոխվելու, 100 դրամ չի լինելու,  ու ասում են, որ տրասնպորտը փոխվել է, ի՞նչն է փոխվել, դուք ուրիշ երկրներց բերել եք էս տրանսպորտը, լավություն եք արել, մենք ուզում ենք մեր գազելները հետ գա, վաղն էլ կդառնա 300 դրամ: Թոշակառուն կռիվ է անում մետրոյում, ասում է՝ 50 դրամի վրա 50 էլ կավելացնեմ, մի հատ հաց կառնեմ»,- ասաց նա:

Մեկ այլ բողոքող կին էլ ասաց, որ տրանսպորտի ինքնարժեքը 70 դրամ է եւ 100 դրամն էլ  շատ է. «Չեմ վճարել ու չեմ վճարելու, մինչեւ չդարձնեն 100 դրամ: Ամոթ Ավինյանին, ամոթ մեր կառավարությանը, տրոլեյբուսը 50 դրամից միանգամից դարձրել են 150 դրամ, նստում էինք տրանսպորտը, մեծահասակ ենք, թոշակառու ենք, դու էսօր դարձրե՞լ ես 150 դրամ տրոլեյբուսը, էլ ով կնստի տրոլեյբուսը»: