Փետրվարի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցում

Մանրամասներ
Վաղարշյան փողոց

Փետրվարի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

 Մասնավորապես՝ Քոչար փողոցից դեպի Կոմիտասի պողոտա ուղղությամբ, փողոցի սկզբնամասում, երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: