Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն անդրադարձավ վերջին օրերին տարածված լուրերին, թե բանկային քարտերից հավելյալ գումար է գանձվում ուղևորափոխադրումների համար․ «Հաճախ քաղաքացիներն օգտվում են, ինչ-ինչ, այդ թվում միջոցների անբավարար լինելու պատճառով, պարտք է ձևավորվում և հետագայում այդ պարտքի գանձումը դիտարկվում է, թե մերժում է տեղի ունեցել, բայց գումարը գանձվել է։
Բայց քանի որ համակարգը դեռ ներդրման փուլում է, որևէ խնդիր չենք բացառելու, բոլոր խնդիրները պատրաստ ենք ուսումնասիրել և եթե պարզվի, որ տեխնիկական պատճառներով ինչ-որ սխալ է տեղի ունենում, մենք կուսումնասիրենք և բոլոր վնասները կփոխհատուցենք»,- ասաց Գրիգորյանը։
0Comments