Ժամանակն է, որ «այն մահանա». Մասկը USAID-ին հանցավոր կազմակերպություն է անվանել

Մանրամասներ
մասկ

ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչության (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) հանցավոր կազմակերպություն է, որը պետք է փակվի։

«USAID-ը հանցավոր կազմակերպություն է։ Ժամանակն է, որ նա մահանա»,- գրել է նա X-ում: «USAID-ը ձախ արմատական մարքսիստների բույնն է, որոնք ատում են Ամերիկան»,- ավելացրել է SpaceX-ի հիմնադիրը:

Հունվարի վերջին NBC News հեռուստաալիքը հայտնել էր, որ  աշխատավարձի եւ արտոնությունների պահպանմամբ վարչական արձակուրդ են ուղարկվել USAID ավելի քան 50 պետծառայողներ։

Այս քայլի պատճառը ստուգումն է «USAID-ում մի շարք գործողությունների բացահայտումից հետո, որոնք, ամենայն հավանականությամբ, ուղղված են նախագահի հրամանագրերի շրջանցմանը»։