Միացյալ Նահանգները մտադիր է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել Եվրոմիությունից ներմուծվող ապրանքների համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Դա անպայման տեղի կունենա, քանի որ ԵՄ-ն իսկապես օգտագործում է մեզ»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։ Նա պարզաբանել է, որ ԱՄՆ-ն մտադիր է «շատ շուտով» ընդունել այդ պաշտպանական միջոցները ԵՄ-ի հետ առևտրում։
Թրամփը նաև նշել է, որ ԵՄ-ի հետ երկկողմ ապրանքաշրջանառության մեջ ԱՄՆ-ի դեֆիցիտը գերազանցում է 300-350 միլիարդ դոլարը։
«Նրանք գրեթե ոչինչ չեն գնում, իսկ մենք նրանցից ամեն ինչ գնում ենք»,- ասել է Թրամփը։ Նրա կարծիքով՝ «Եվրոմիությունն իրեն ոչ պատշաճ է պահում, ինչ-որ բան պետք է փոխվի»,- հայտնել է նա։
0Comments