ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ հանդիպումներ և բանակցություններ անցկացնելու ծրագրերի մասին, հայտնում է Fox News-ը։
«Շատ հագեցած հանգստյան օրեր ենք ունեցել։ Զբաղված էինք Իսրայելի, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով։ Նախատեսվում են հանդիպումներ և զրույցներ տարբեր կողմերի, այդ թվում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ»,- ասել է Թրամփը:
Նրա խոսքով՝ «քննարկումները լավ են ընթանում»։
Կրեմլը հայտնել է, որ Թրամփի թիմից կարգավորման վերաբերյալ որևէ առաջարկ չի ստացել։
Միաժամանակ Վլադիմիր Զելենսկին Associated Press-ին տված հարցազրույցում նախազգուշացրել է, որ ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններից Ուկրաինային բացառելը «շատ վտանգավոր» կլինի։
«Նրանք կարող են ունենալ իրենց հարաբերությունները, բայց առանց մեզ Ուկրաինայի մասին խոսելը վտանգավոր է բոլորի համար»,- վստահեցրել է Զելենսկին։
0Comments