Թրամփ. Կանադան պետք է դառնա մեր սիրելի 51-րդ նահանգը

Մանրամասներ
թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հանդես է եկել հօգուտ՝ Կանադայից ներմուծվող ապրանքների համար 25% մաքսատուրքին՝ ասելով, որ ԱՄՆ-ին «նրանց ունեցածից ոչինչ պետք չէ»:

Ըստ նրա, ԱՄՆ-ն հարյուր միլիարդավոր դոլարներ է վճարում Կանադային սուբսիդավորելու համար։

«Ինչո՞ւ։ Սրա համար ոչ մի պատճառ չկա։ Մեզ նրանց ունեցածից ոչինչ պետք չէ։ Մենք անսահմանափակ էներգիա ունենք, մենք պետք է ինքներս ավտոմեքենաներ արտադրենք և ավելի շատ փայտ ունենանք, քան երբևէ կարող ենք օգտագործել: Առանց այս հսկայական սուբսիդիաների, Կանադան կդադարի գոյություն ունենալ որպես կենսունակ երկիր: Դաժան է, բայց փաստ է։ Ուստի, Կանադան պետք է դառնա մեր սիրելի 51-րդ նահանգը: Շատ ավելի ցածր հարկեր և չափազանց լավ ռազմական պաշտպանություն Կանադայի ժողովրդի համար. ԵՎ ՈՉ ՄԻ ՄԱՔՍԱՏՈՒՐՔ»,- գրել է նա։