Թրամփը տրամադրված Է Իրանի հետ երկխոսության․ Սպիտակ Տուն

Մանրամասներ
ամն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավատարիմ է Իրանի հետ երկխոսությանը և այդ թեմայով հեռախոսազրույց է ունեցել Օմանի սուլթան Հայթամ բեն Թարեկ Ալ Սաիդի հետ։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարեց Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։շ

«Իհարկե, Իրանի դեմ առավելագույն ճնշման արշավը շարունակվում է, բայց, ինչպես գիտեք, նախագահը հասկացրել է, որ ցանկանում է տեսնել Իրանի հետ երկխոսություն և խորհրդակցություն՝ միևնույն ժամանակ հստակեցնելով իր տեսլականը, որ Իրանը երբեք չի կարողանա միջուկային զենք ձեռք բերել: Նախագահն այսօր խոսեց Օմանի սուլթանի հետ, ով օգնեց հեշտացնել այդ բանակցությունները: անհրաժեշտ է, որ Իրանը բանակցությունների միջոցով դադարեցնի իր միջուկային ծրագիրը»,- ասել է նա՝ հավելելով, որ Սպիտակ տունը ավելի ուշ գրավոր հայտարարություն կտարածի այդ կոչի վերաբերյալ։