«Մենք վռնդում ենք նրանց, քանի որ նրանք աննորմալ արմատականներ են». Թրամփը փակում է USAID-ն

Մանրամասներ
ամն

Թրամփը սկանդալային հայտարարություն է արել՝ կապված ամերիկյան USAID գործակալության հետ։ Լրագրողների հետ շփման ժամանակ նա հայտարարել է, որ USAID գործակալությունը ղեկավարում են մի խումբ կիսախելագար արմատականներ։
«Մենք վռնդում ենք նրանց։ Նախ վռնդում ենք USAID-ը՝ աննորմալ արմատականների ղեկավարությամբ, իսկ հետո արդեն կորոշենք՝ ինչ ենք անելու»,-ասել է նա։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թրամփը քննարկում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) որպես անկախ գործակալություն վերացնելու և Պետքարտուղարության կազմում ընդգրկելու հնարավորությունը։
Ստեղծված իրավիճակում կազմակերպության հազարավոր աշխատակիցներ մեկնել են ծառայողական արձակուրդների, շարունակվում են կադրային զանգվածային կրճատումները, բազմաթիվ ծրագրերի կասեցումներ են տեղի ունեցել: Երեկ խափանվել էր նաև պաշտոնական կայքը:

Նաև տեղեկացրել ենք, որ ԱՄՆ պետական կառավարման արդյունավետության նոր դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը USAID-ին մեղադրել էր կենսաբանական զենքի ոլորտում հետազոտությունների ֆինանսավորման մեջ, ներառյալ COVID-19-ը: Մասկն ամերիկյան գործակալությունն անվանել էր հանցավոր կազմակերպություն և Ամերիկան ատող ձախ արմատական մարքսիստների որջ։