Մեղրիի թեմայով «արտահոսքը» հերքեց Փաշինյանին. քաղաքագետները՝ սկանդալային ռեպորտաժի մասին

Մանրամասներ
մեղրի սյունիք

«Ազատություն» ռադիոկայանի վերջին ռեպորտաժը, որը վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տխրահռչակ «Մեղրիի տարբերակին», ի թիվս այլ բաների, հերքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` բանակցությունների էության և բովանդակության մասին պնդումները: Այս մասին Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Հայաստանի վարչապետը վերջին 2-3 տարիներին անխոնջ կրկնում է, որ հենց սկզբից բանակցություններն այսպես թե այնպես ընթացել են Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում գտնվելու շուրջ։ Սակայն, փորձագետի խոսքով, նյութը լիովին և ամբողջությամբ հերքում է գործող իշխանությունների հայտարարությունները։

«Ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի պնդումների` ԱՄՆ Պետդեպի բացահայտումներն այն մասին են, որ 1994թ-ից հետո Ղարաբաղի կարգավիճակն ամենևին էլ կանխորոշված չի եղել, հակառակը՝ ԼՂ-ի կարգավիճակ է քննարկվել»,- նշեց Սուրենյանցը։

ԱՄՆ Պետդեպարտամենտիգաղտնազերծված փաստաթղթերիհիման վրա ամերիկյան ռադիոկայանի պատրաստած հրապարակմանէությունն այն էր, որ էությունն այն է, որ Հայաստանի իշխանությունները 1999 թվականին դիտարկել են Մեղրիի շրջանը Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելու տարբերակը: Այդպիսով իբրև թե ԼՂ–ն միանում էր Հայաստանին, իսկ Մեղրին` հանձնվում Ադրբեջանին։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն ավելի վաղ մեկնաբանել էր «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժը` նշելով, որ դա միջին մակարդակի քարոզչական նյութ է, որևէ սենսացիոն բան չկա։ Նա ռադիոկայանին կոչէր արել Պետքարտուղարությունից պահանջելհրապարակել 2021 թվականի գարնանըՔի Վեսթիբանակցությունների մանրամասները։Այնտեղ քննարկվումէր միտարբերակ, որով Լեռնային Ղարաբաղը միանում էր Հայաստանին, ի պատասխան Հայաստանն Ադրբեջանին ընդամենը ճանապարհ էր տրվում դեպի Նախիջևան։ Սակայն հետագայում Ադրբեջանականկողմը մերժեց այդ ծրագիրը, ինչի մասին Քոչարյանը պատմել էր 2020 թվականին տված հարցազրույցներիցմեկում։

Հիմա, ըստ Սուրենյանցի, եթե անգամ ենթադրենք, որ 1999-2001 թթ.-ին քննարկվել է կարգավորման ամենավատ ծրագիրը, ապա պետք է հասկանալ, որ այն նախ կյանքի չի կոչվել, երկրորդ՝ այդ ծրագիրը չի արդարացնում գործող իշխանությանը, որն իր ապաշնորհ ու անպատասխանատու քաղաքականությամբ կործանեց Լեռնային Ղարաբաղը և վտանգի տակ դրեց բուն Հայաստանը:

«Հիմա ամերիկյան ռադիոկայանի ռեպորտաժն իրենց քարոզչական նպատակներով օգտագործելու իշխանությունների փորձերն ուղղակի անհեթեթ են, եթե չասենք՝ զզվելի։ Նրանք դրանով փորձում են խուսափել Լեռնային Ղարաբաղը կորցնելու պատասխանատվությունից, բայց ապարդյուն։ Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը նախորդներից ժառանգել էր կարգավորման բավականին հավասարակշռված տարբերակ, այդ տարբերակը նաև երաշխավորում էր Լեռնային Ղարաբաղի պահպանումը խելամիտ փոխզիջումների միջոցով»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Քի Վեսթի նախագիծը հրապարակելու մասին Քոչարյանի գրասենյակի կոչին, ապա, ըստ քաղաքագետի, անհրաժեշտ է հրապարակել կարգավորման բոլոր տարբերակները, որոնք քննարկվել են բանակցությունների ամբողջ ընթացքում, ինչպես նաև հայկական դիվանագիտության արձագանքը այդ տարբերակներին: Նա կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի կորստից հետո «գաղտնի» մակագրությամբ փաստաթղթեր պահելն իմաստ չունի։ Հենց այդ ծրագրերի հրապարակումն է թույլ տալու հասկանալ, թե որ հարցերում է ճիշտ Փաշինյանը, որոնցում` սխալվում։

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ ռեպորտաժը ցույց է տալիս, թե որքան ակտիվ էին ամերիկացիները ներգրավված գործընթացում, և որ նրանք ուզում էին հարցը լուծել ամեն գնով, և նրանց խանգարեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ–ում իրագործված ահաբեկչությունը, որի զոհ դարձան վարչապետ Վազգեն Սարգսյանը, խոսնակ Կարեն Դեմիրճյանը և մի շարք այլ բարձրաստիճան գործիչներ: Արցախյան հակամարտության որոշակի փուլի մասին ԱՄՆ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերը նա համեմատում է քաղաքական բամբասանքի հետ։

«Դրանք պրիվատ բանակցային պրոցեսներ են, որոնք պաշտոնական փաստաթուղթ չեն դարձել, և նման տիպի խնդիրները մեկնաբանելը շատ նման է քաղաքական բամբասանքի»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը, ինչպես Սուրենյանցը, կարծում է, որ Քոչարյանի օրոք քննարկված ցանկացած տարբերակ շատ ավելի նախընտրելի էր, քան այն, ինչ տեղի ունեցավ ներկայիս ղեկավարության օրոք։

«Չեմ կարծում, որ կարելի է դատապարտել մի մարդու, որը փորձել է ինչ-որ փոխզիջումների միջոցով լուծել խնդիրը։ Այսօր, երբ Հայաստանը ամեն ինչ հանձնեց ու զիջեց և ոչինչ չստացավ, նախորդների ցանկացած տարբերակ անհամեմատ ավելի լավն էր։ Ընդ որում` գոյություն չունի որևէ պաշտոնական փաստաթուղթ, որը կհաստատի, որ այն ժամանակվա իշխանությունները պատրաստ էին Մեղրին փոխանակել Լեռնային Ղարաբաղի հետ։

Նա կարծում է, որ եթե իշխանությունները ցանկանում էին ռեպորտաժն օգտագործել որպես նախորդներին վարկաբեկելու գործիք, ապա ճիշտ հակառակը ստացվեց։ Եվ այս ամբողջ աղմուկը հիմա աշխատում է բացառապես գործող ղեկավարության դեմ։