Միանգամից ասեմ, որ Սամվել Կարապետյանը չի խնդրել, որ իր և իր տիկնոջ նկարը փակցվի Վեհարանում, այլ դա եղել է Վեհափառի կամքը և Վեհարանում կախված է նաև Մանթաշովի նկարը, այսինքն, Վեհափառը Վեհարանում փակցրել է Վեհարանի կառուցումը ֆինանասավորած մեկենաս Մանթաշովի և ավելի քան մեկ դար անց Վեհարանի հիմնավոր վերանորոգումը ֆինանասավորած մեկենաս Կարապետյանի նկարները...
Սամվել Կարապետյանը ավելի քան 30 միլիոն դոլար է նվիրաբերել վեհարանի վերանորոգման համար և փոխանակ շնորհակալ լինենք մեծ բարերարից քննարկման առարկա ենք դարձրել, թե ինչու՞ է Կարապետյաննների նկարը կախված վեհարանում...
Ի դեպ Սամվել Կարապետյանին մնար հաստատ թույլ չէր տա իր նկարը փակցնել Վեհարանում , ինչպես թույլ չի տալիս խոսել բազում այլ բարեգործությունների մասին որոնք Կարապետյաններն ի կատար են ածում՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի և հանուն հայկական գործոնի ուժեղացման...
Շնորհակալություն պարոն Կարապետյան...
Սամվել Կարապետյանը մեր օրերի Մանթաշովն է և բնական է , որ մեր ազգի այս 2 մեծագույն զավակների նկարները պետք է լինեն կողք-կողքի և օրինակ ծառայեն մեր մյուս հարուստների և ապագա սերունդների համար ..
Մենուա Հարությունյանի գրառումը
0Comments