Հեղափոխությանը ներհատուկ է նաև ուրացումը կամ, «բարբառով» ասած, «քցումը»։ Երեկվա ընկերները վաղը դառնում են թշնամիներ։ Իշխանավորները սեփականության վերաբաշխման և նախնական կապիտալի կուտակման ճանապարհին պատրաստ են անցնել ամեն ինչի վրայով, իսկ հլու-հնազանդ ծառայողները, եթե ձախողում են իրենց վրա դրված առաջադրանքը, այլևս դառնում են անպիտան և մեկ ակնթարթում դեն նետվում իշխանության կողմից։
Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի 200–հոգանոց աջակիցների խայտառակ հավաքից հետո իմքայլականներն իրար հերթ չէին տալիս՝ վտահեցնելու, որ իրենք այդ փոքրաքանակ ու հակապետական լյումպենի հետ որևէ կապ չունեն։
Բայց առավել քան պարզ է, որ եթե դա իրականություն լիներ, ապա նման հերքումները մինչև հանրահավաքը կհնչեին, ոչ թե այն բանից հետո, երբ տեսան, որ նույնիսկ իրենց տնեցիները չեն գնացել այդ դեստրուկտիվ միջոցառմանը։
Իսկ արդեն բուն խայտառակությունից հետո «Իմ քայլը» շտապեց տարանջատվել՝ հայտարարելով․ ««Իմ քայլը» դաշինքը չի կարող աջակցվել ոչ մի հավաքի կամ երթի կողմից, որտեղ հնչում են բռնության և նույնիսկ գրեթե բռնության կոչեր»:
Այս նույնը երկրորդեցին նաև մյուս իմքայլականները՝ նախ մոռանալով, որ հենց իրենց քայլարած առաջնորդն է առիթ–անաթիռ բռնության և գրեթե բռնության կոչեր հնչեցնում, իսկ հետո էլ ուրանում իրենց քարոզիչներին։
Օրինակ՝ «մոռացան», որ նույն այդ Ջիվան Աբրահամյանը՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի ակցիայի կազմակերպիչն ու բռնության կոչեր հնչեցնողը, խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքի դրոշը ուսին փողոցներն էր չափչփում և քարոզչություն իրականացնում։
Իսկ այսօր արդեն նա իմքայլական իշխանավորներին պետք չէ. այսօր նրան առանց աչք թարթելու «քցում» են։
Սա ցցուն օրինակ կարող է լինել Նիկոլ Փաշինյանի մյուս պաշտպանների համար, ովքեր պետք է իրենց ականջին օղ անեն և հասկանան, որ այս իշխանությունների համար իրենք ընդամենը գործիք են, և հենց այլևս պետք չլինեն, առանց երկմտելու կուղարկվեն աղբամանը։
0Comments