Երբ Հայկ Գևորգյանը իշխանություն չէր ներկայացնում նա ստորև բերված խելամիտ գրառումն էր արել: Իսկ ի՞նչ է փոխվել: Հայկը հիմա իշխանություն է ներկայացնում, Հովիկ Աբրահամյան անունը փոխվել է Նիկոլ Փաշինյանով, իսկ մնացյալը դեռ իրականություն է:
Հայկը սա գրել է 22/05/2015-ին երբ ԱՎԾ-ն ՏԱՑ-ի աճ էր արձանագրել: Իսկ հիմա նա այս իշխանության հետ գովերգում է ՏԱՑ-Ը:
«Բոլորովին չի հասկացվում, թե կառավարությունը իր նկարած աճերի թվերով ու ցուցանիշներով ում է ուզում խաբել եւ ինչու: Մարդիկ իրենց սոցիալական վիճակը գնահատելու համար բոլորովին էլ չեն առաջնորդվում պաշտոնական ցուցանիշներով: Նրանք դա ուղղակի զգում են իրենց ամենօրյա կյանքում: Ու երբ տեսնում են, որ իրենք աղքատացել են, բայց պաշտոնական վիճակագրությունը փորձում է համոզել, որ իրենք հարստացել են, դա ավելի՛ է նյարդայնացնում մարդկանց: Ուստի՝ պետք է ենթադրել, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը խիստ անձնական նկատառումներով է տնտեսական աճ նկարում: Ի՞նչ նկատառումներ են դրանք՝ թերեւս, քաղաքական վերլուծությունների նյութ է եւ տնտեսության հետ որեւէ աղերս չունի: Իսկ մեր տնտեսությունը, ի հեճուկս կառավարության՝ տնտեսական աճեր նկարելու մոլուցքի, սահուն ու անկասելի գնում է դեպի անդունդ: Գնում է առանց որեւէ խոչընդոտի հանդիպելու: Այո՝ իրո՛ք»:
Հայկ Գևորգյան
Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից:
0Comments