Հնարավոր է բախում

Նոր սկանդալ Հայաստանի հարևանի շուրջ

Իրանի իշխանությունները հայտարարել են ամերիկյան լրտեսական ցանցի բացահայտման մասին: Իրանի հատուկ ծառայությունների կողմից այսօր տարածած հաղորդագրության համաձայն, ցանցում ընդգրկված 17 կասկածյալները համագործակցել են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության հետ:

«Ձերբակալվածներից ոմանք դատապարտվել են մահվան, ոմանք՝ երկարատև ազատազրկման», - նշել են Իրանի Անվտանգության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները:

«Բացահայտված լրտեսները աշխատում էին կարևորագույն նշանակություն ունեցող մասնավոր կառույցներում, ինչպես նաև միջուկային էներգիայի, ենթակառույցների, կիբերանվտանգության ոլորտներում, նաև բանակում: Նրանք զբաղված էին գաղտնի տեղեկատվության հավաքագրմամբ», - պնդում են իրանական աղբյուրները:

Մինչդեռ Թրամփը կտրականապես հերքում է Իրանում ամերիկյան լրտեսական ցանցի բացահայտման մասին լուրերը: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կտրականապես հերքել է իրանական կողմի պնդումները` նշելով, որ ամերիկյան լրտեսական որևէ ցանց Իրանում չի բացահայտվել:

«Իրանի պնդումները, թե իբր Կենտրոնական հետախուզական վարչության լրտեսներ են ձերբակալվել, կատարյալ սուտ է: Ճշմարտության զրոյական մակարդակ: Կրոնապետական վարչակազմը նոր ստեր ու քարոզչական հնարքներ է տարածում», - գրել է Միացյալ Նահանգների նախագահը Twitter-ի իր էջում:

Միաժամանակ հայտնի դարձավ, որ Իրանում դատարանը դատավճիռ է կայացրել 17 մարդու նկատմամբ, որոնք մեղադրվել են ԱՄՆ-ի օգտին լրտեսության մեջ: Հուլիսի 22-ին այդ մասին հաղորդել է Fars գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի տեղեկատվության նախարարությունը (հետախուզությունը): Հայտնում են, որ նրանցից ոմանք դատապարտվել են մահապատժի։

Այս իրադարձությունը կրկին կարող է էլ ավելի լարել ԱՄՆ-Իրան առանց այն էլ խիստ լարված հարաբերությունները: Սա իր հերթին կարող է էլ ավելի բարդացնել իրավիճակը տարածաշրջանում:

Հայաստան-Իրան հարաբերությունները, որոնք կենսական նշանակության են որպես երկու հարևան երկրների, ամեն պահի կարող է իր հերթին տուժել ԱՄՆ-Իրան բախման ֆոնին:

Իսկ իրադարձությունները Հայաստանի հարևանի շուրջ զարգանում են բավական արագ ու խորը հետևանքների մասին կարելի է կանխատեսել:

hayeli.am