Ռուսական ուժերը հրթիռային հարված են հասցրել Օդեսայի պատմական կենտրոնին

Մանրամասներ
օդեսա պայթյուն ուկրաինա

Ռուսական ուժերը երեկոյան հրթիռային հարված են հասցրել Ուկրաինայի սևծովյան Օդեսա նավահանգստի պատմական կենտրոնին, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է: Վնասվել են շենքեր, վիրավորվել է երկու մարդ:

Նահանգապետի խոսքով՝ Օդեսայի հարավային շրջանի վրա գիշերը տեղի ունեցած հարձակումը վնասել է հացահատիկի պահեստը, հիվանդանոց և երկու առանձնատուն:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ հարավում հարձակումը կրկին ընդգծում է օդային պաշտպանության բարելավման կարևորությունը: Նա նշել է, որ Կիևն այս պահին կենտրոնացել է զենքի համակարգերի կատարելագործման և մատակարարումների արագացման վրա: