Կոտայքում հրդեհ է բռնկվել «Ծիրան» սուպերմարկետի «Ford Transit»-ում

Մանրամասներ
4

Այսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամայն կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների հատվածում Չարենցավանի վարչական տարածքում հրդեհ է բռնկվել «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայում:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ծիրան» սուպերմարկետի հաշվեկշռում հաշվառված, Արագածոտնի մարզի բնակիչ 51-ամյա Ռաֆիկ Ավետիսյանի կողմից վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայում:

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները:

Հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: