ԱՄՆ USAID-ն Վրաստանում ընտրությունների վրա 41,7 մլն դոլար է ծախսել

Մանրամասներ
վրաստան

ԱՄՆ USAID-ն 41,7 մլն դոլար է ծախսել 2024 թվականին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վրա, ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

«ԱՄՆ  USAID-ն Վրաստանում ընտրությունների վրա ծախսել է 41,7 մլն դոլար՝ քաղաքական կոռուպցիայի միջոցով։ Եթե այն վերահաշվարկենք՝ հիմնվելով ԱՄՆ-ի և Վրաստանի բնակչության հարաբերակցության վրա, դա կկազմի 3,78 միլիարդ դոլար, որը  դրսից ծախսվել է ԱՄՆ-ի ընտրությունների վրա։ Այս համեմատությունն ավելի ցայտուն կլինի, եթե հիմք ընդունենք երկրների ՀՆԱ-ն»,- գրել է Պապուաշվիլին սոցցանցերում։

Նա պահանջել է իմանալ, թե ինչպես են տասնյակ միլիոնավոր դոլարներ հատկացվում կազմակերպություններին, որոնք պարբերաբար փորձում են տապալել Վրաստանում ընտրությունները։

«Անհնար է 41,7 միլիոն դոլար ծախսել մեկ այլ երկրում ընտրությունների վրա և որևէ պատասխանատվություն չզգալ այդ երկրի ժողովրդի առաջ»,-գրել է Պապուաշվիլին։