Forbes-ն Արոնյանին ներառել է 2024-ին աշխարհում ամենաշատ գումար վաստակած 10 գրոսմայստերների ցանկում

Մանրամասներ
Լևոն Արոնյան

Forbes Sport-ը «Շախմատ+» մեդիա նախագծի հետ ներկայացրել է 2024-ին շախմատի շնորհիվ աշխարհում ամենաշատ գումար վաստակած 10 գրոսմայստերներին, որոնց շարքում է նաև Լևոն Արոնյանը:

42-ամյա Արոնյանը 10-րդ տեղում է՝ 257,385 դոլար ցուցանիշով: Այս գումարի 79%-ը նա վաստակել է դեմառդեմ մրցաշարերում, մնացած 21%-ը՝ առցանց:

«Հավերժ երիտասարդ Լևոնը կրկին հասկացնում է, որ դեռ վաղ է իրեն թոշակի ուղարկել։ ԱՄՆ գավաթում շատերի համար անսպասելի հաղթանակը Արոնյանին բերել է 90,000 դոլար: Հետո հաջորդել են Grand Chess Tour-ում և Champions Chess Tour-ում հաղթանակները», - նշվում է հոդվածում:

Ինչ վերաբերում է ցանկի առաջատարին, ապա նա աշխարհի գործող չեմպիոն, 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմմարաջուն է (1,568,894 դոլար): Երկրորդ տեղում աշխարհի նախկին չեմպիոն, չինացի Դինգ Լիրենն է (1,183,617 դոլար), որին հաջորդում է ՖԻԴԵ-ի վարկանիշի երկարամյա առաջատար, նորվեգացի Մագնուս Կառլսենը (771,268 դոլար):