«Ես կարծում եմ, որ մեր դեսպանը շատ ճիշտ է արել Քոչարյանի հետ հանդիպելով: Այն, ինչ տեղի է ունենում Քոչարյանի հետ, «բեսպրիդել» է: Իսկ եթե հայկական կողմը դրանից հետո մեր դեսպանին հրավիրում է ինչ-որ խոսակցության համար, նշանակում է, որ նրանք այդքան էլ լավ չեն հասկանում, թե ինչ է կատարվում աշխարհում: Օրինակ ԱՄՆ դեսպանը կարող է հանդիպել ում հետ ուզում է, նույնը վերաբերում է նաև ԵՄ ներկայացուցչին: Իսկ մեր դեսպանը հանդիպել է Քոչարյանի հետ»,-Ռուսարմինֆոյի հետ զրույցում հայտարարել է Մոսկվայի պետական համալսարանի փորձագետ Միխայել Ալեքսանդրովը:
Ռուս փորձագետի կարծիքով, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում չեն հասկանում, թե ինչ է կատարվում Քոչարյանի շուրջ և լուրջ սխալ են թույլ տալիս այդ հարցում:
0Comments