Ոսկու գինը հասել է նոր պատմական ռեկորդի՝ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 3300 դոլար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մոսկվայի ժամանակով ժամը 7։57-ի դրությամբ Նյու Յորքի «Comex» բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսների գինն աճել է 61.22 դոլարով կամ 1.89 տոկոսով՝ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 3 301.62 դոլարի»,– ասված է հաղորդագրությունում։
Արծաթի մայիսյան ֆյուչերսների գինն աճել է 0.49 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 32.455 դոլարի:
0Comments