«Քաղաքական գործիչը երբեք չի կարող միանշանակ ընկալվել, շատ հաճախ խոսվում է, որ իշխանական կենտրոնից «ֆեյքեր» են ուղղորդվում, իմ անձի վերաբերյալ բազմաթիվ տարատեսակ, նույնիսկ անձնական վիրավորական հրապարակումներ են եղել, ես դատական պրոցես չեմ սկսել:
Այն որակումները, որ լինում են իմ և իմ գործընկերների վերաբերյալ, մենք աշխատում ենք ուշադրություն չդարձնել, չգնալ տարատեսակ հետապնդումների ճանապարհով և կենտրոնանալ մեր աշխատանքի վրա: Մի բան է, երբ կոնկրետ լինում են դեպքեր, երբ տարատեսակ հրապարակումները մանիպուլյացիոն խնդիր են դնում: Դա ազգային անվտանգության խնդիր է:
Մեկ այլ բան է, երբ քննադատական հրապարակուներ են լինում, դա տեղավորվում է մամուլի ազատության շրջանակներում: Ես մտադիր եմ, համենայնդեպս, այսուհետ էլ հանդուրժող լինել այդպիսի հրապարակումների նկատմամբ»,- խոսելով մամուլի ազատության, ուղղորդված «ֆեյքերի» մասին՝ կարծիք է հայտնել ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը մեկնաբան Արամ Աբրահամյանի հետ զրույցում։
0Comments