Երբ թոռները նստում են պապիկների գիրկը ու մտնում պապիկների գրպանները, պապիկը թաթերին չի տալիս, ասում՝ ինչի՞ ես մտնում իմ գրպանը: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ սխալ է համարել, որ պետությունը մտնում է քաղաքացու գրպանը:
«Մենք մեր պետությանը հերիք է ընկալենք որպես թշնամի, ռելիկտային ընկալումը դա է, որ մենք ասում ենք պետություն, միանգամից պատկերացնում ենք այն կայսրությունը, որ մեզ ճզմել է, խեղդել է: Մեր քաղաքացու ընկալումը իր պետության նկատմամբ պետք է փոխվի: Այնքան ասացին պարգևավճար, կոռուպցիա, մարդկանց մոտ ընկալում է ստեղծվել, թե պետական բյուջեն դահլիճի այս հատվածի համար է ծախսվում։
Եկամտների հայտարարագրումը մենակ այս իմ ասածների համար չի: Օրինակ, մարդը գնում է բանկ, որ վարկ ստանա, ասում են՝ այս բեր, այս բեր: Մարդը, որի եկամուտների տարեկան հայտարարագիրը իր տիրապետության տակ է, կարող է պրինտ անի, տանի, դնի ցանկացած բանկի դիմաց, բանկը արդեն էլ իրեն որևէ հարց տալու, տեղեկանք ուզելու կարիք չունի։
Մի ժամանակ լուր է հայտնվել, որ եթե ընտանիքի անդամից ընտանիքի անդամին փոխանցում ես անում, դա հարկվելու է և դա պետք է հայտարարվի: Նման բան չկա, մինչև 300,000 դրամը, ուզում է տարին 800 անգամ փոխանցում արած լինի, չի հայտարարագրվում, չի հարկվում: Դրանից ավելը հայտարարագրվում է, չի հարկվում: Ընկերն ընկերոջը ինչ-որ մի նպատակի համար գումար է փոխանցում, դա կոչվում է տրանսֆերտ, աշխարհի որևէ անկյունից, դրամով, դոլարով, դա չի հարկվում:
Բայց այստեղ մարդկանց հետ պարզ թափանցիկ պետք է լինենք: Մարդը ստանում է ընտանեկան անապահովության, աղքատության նպաստ 25 000 դրամ, մեկ էլ պարզվում է, որ ինքը ամիսը ստանում է 3000 դոլար տրանսֆերտ, մենք պիտի գնանք, ասենք՝ էս ի՞նչ տրանսֆերտ է: Մենք մարդուն նպաստը տալիս ենք այն կանխավարկածով, որ ինքը հացի փող չունի, մենք գնում ենք ասում ենք այս ինչ 1000 դոլար է կամ այս ինչ ամիսը 800 հազար դրամ է»,-ասաց նա:
0Comments