Ջերմուկում կայացել է Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը

Մանրամասներ
Ջերմուկ

Ջերմուկում ազդարարվեց Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի բացումը։ Մոտ 1348 մասնակիցներ, աշխարհի 18 պետությունների 88 քաղաքների պատվիրակություններ, 76 մրցավարներ։

Այս օրերին Ջերմուկի հյուրանոցային բոլոր տնտեսությունները զբաղված են։ Ավելին, զբաղված են նաև Եղեգնաձորի և Վայքի հյուրանոցները։

Բացման արարողությունը խորհրդանշականորեն ճոպանուղու տարածքում է։ Ճոպանուղին վնասվել էր 2023թ. հրետակոծությունից հետո, ճոպանը նորոգվել է, ամեն բան արվել է, որ ճոպանուղին պատրաստ լինի բացման օրը։

Դրանք կանցկացվեն փետրվարի 1-7-ը։ Մարզաձևերն են՝ հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, սպորտային պարեր, ձնամարտ։

Հիշեցնենք` Համահայկական ձմեռային առաջին խաղերը տեղի են ունեցել 2014 թվականին Ծաղկաձորում, որոնց մասնակցել է շուրջ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից: