Ժողովուրդը պատրաստ չէ թանկացումներին, հազիվ է այս 100 դրամը վճարում: Այս մասին ասաց տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտող քաղաքացիներից մեկը:
«Ես միշտ էլ օգտվում եմ քաղաքային տրանսպորտից եւ մտադիր չեմ ավել կոպեկ տալ, ինչ ուզում են, թող անեն: Իրենք էլ գիտեն նենց մի հատ միտք են արտահայտել, որ 300 դրամ պետք է դառնա, Նոբելյան մրցանակ պիտի ստանան: Ժողովուրդը մեղք է, իսկականից մեղք է, չգիտեմ: Եթե սա այսպես անցավ, մի ժամանակ անց ավելի բեթար բան կստեղծեն այդ պայծառ գլուխները, որչ այնտեղ նստած են, ու չեն ասում, որ իսկականից ժողովուրդը մեղք է»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր առավոտից քաղաքացիների մի հատված բոյկոտում է տրանսպորտի թանկացումը՝ վճարելով 100 դրամ:
0Comments