Արաբական հինգ երկրի արտգործնախարարներ հայտնել են Պաղեստինի վերաբերյալ համաժողովին մասնակցության մասին

Մանրամասներ
ա

Եգիպտոսը, Հորդանանը, Կատարը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան հայտարարել են, որ ակտիվորեն մասնակցելու են Պաղեստինի վերաբերյալ 2025 թվականի հունիսին կայանալիք միջազգային համաժողովին։

Ինչպես հաղորդում է յակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասված է արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Կահիրեում կայացած հանդիպման արդյունքներով։

«Մենք ակտիվորեն կմասնակցենք Պաղեստինի խնդրին և երկու պետությունների ստեղծման գաղափարի իրականացմանը նվիրված միջազգային խորհրդաժողովին, որը նախագահում են Սաուդյան Արաբիան և Ֆրանսիան»,- ասվում է տեքստում։