ՀԱՄԱՍ-ը մերժել է Բլինքենի առաջարկը Գազայում հրադադարի վերաբերյալ

Մանրամասներ
ամն

ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ներկայացուցիչ Ուսամա Համդանը քննադատել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կոչը՝ ընդունելու Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման և զինադադարի վերաբերյալ նորացված առաջարկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ուսամա Համդանն այդ մասին ասել է Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում 

«Մենք կհամաձայնենք իրականացնել միայն Բայդենի այն առաջարկը, որը մենք ընդունել էինք մի քանի ամիս առաջ», - հայտարարել է Համդանը։ 

Նրա խոսքով՝ իսրայելցիները չեն ընդունել Բայդենի առաջարկության մեջ ընդգրկված կետերը։

«Նեթանյահուի խոսքերը նորացված առաջարկին համաձայնելու վերաբերյալ մատնանշում են այն, որ ԱՄՆ-ի վարչակազմին չի հաջողվել նրան համոզել` ընդունելու նախկին համաձայնությունը»,- ասել է նա։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։